ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացված #երբշահումես մարքեթինգային ակցիան: Բանկում նշել են, որ խթանող մարքեթինգային արշավի նպատակն է բարձրացնել սպառողների իրազեկումն անկանխիկ վճարումների ֆունկցիոնալության եւ հարմարավետության մասին եւ ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերով անկանխիկ վճարումների ծավալի մեծացումը: #երբշահումես ակցիան անցկացվել է 2018թ. հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ներառյալ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանների միջեւ: Ակցիայի պայմանների համաձայն՝ 100 ամենաակտիվ MasterCard քարտապանները, որոնք արշավի ընթացքում կատարել են առավելագույն թվով անկանխիկ վճարումներ Հայաստանի եւ արտերկրի առեւտրա-սպասարկման կետերում եւ ինտերնետում, մասնակցել են կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 հավաստագրերի եւ գլխավոր մրցանակի՝ Renault Logan ավտոմեքենայի խաղարկությանը:«Խաղարկությունն անցկացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում՝ պատահականության սկզբունքով ընտրելով մասնակցին եւ հեռարձակվել է բանկի Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում: Խաղարկության արդյունքներով կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 սերտիֆիկատների հաղթողներն են՝ Էդգար Դավթյանը, Քրիստինե Գրիգորյանը, Արտակ Կարապետյանը, Խորեն Քերոբյանը, Սուրեն Մադոյանը, Արտյոմ Նիկողոսյանը, Իրինա Օհանյանը, Նարեկ Վանեսյանը, Հովհաննես Վարդանյանը եւ Անահիտ Զաքարյանը: Իսկ գլխավոր մրցանակ՝ Renault Logan մեքենայի երջանիկ հաղթողը դարձավ Արսեն Հակոբյանը»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 5255