Evocabank-ը՝ Online Shopping Fest 2018-ի գլխավոր գործընկեր

12.11.2018 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Online Shopping Fest
Globbing ընկերությունը նոյեմբերի 10-ին Armenia Marriott Hotel-ում կազմակերպել էր Online Shopping Fest-ը, որի գլխավոր գործընկերն էր Evocabank-ը:

«Evocabank-ը՝ որպես միջոցառման գլխավոր գործընկեր, ներկայացրել է shopping-ի սիրահարների համար հատուկ մշակված Evoca Shopping card-ը: Այն վարկային սահմանաչափով վճարային քարտ է, որը կարելի է պատվիրել անմիջապես EvocaTouch հավելվածի միջոցով հաշված րոպեների ընթացքում՝շաբաթվա բոլոր օրերին եւ ցանկացած ժամի:

Վարկային գիծը տրամադրվում է ցածր տարեկան տոկոսադրույքով՝ 13% դրամի եւ 11%*՝ դոլարի կամ եվրոյի համար [տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 14,66%]: Ի հավելումն, քարտով անկանխիկ գնումներ կատարելիս՝ Evocabank-ի քարտատերերը ստանում են մեծ զեղչեր քաղաքի ամենաոճային խանութ սրահներում եւ ժամանցի վայրերում»,- ասված է հաղորդագրությունում:

Ինչպես նշել է Evocabank-ի Մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տաթեւիկ Խաչատրյանը, online shopping-ը մեր օրերում ֆինանսների կառավարման անհրաժեշտ հմտություն է, որի միջոցով կարելի է ծախսերը մի քանի անգամ կրճատել:

«Մենք ուրախ ենք, որ նման միջոցառման գործընկերն ենք, որտեղ սովորեցում են շահավետ online shopping-ի գաղտնիքները եւ խորհորդներ են տալիս՝ ինչպես գնել online, ինչ գնել եւ որտեղից՝ խնայելով մինչեւ 5 անգամ ավելի գումար»,- ասել է նա:

Միջոցառման ընթացքում Evocabank-ը կազմակերպել էր ֆլեշմոբ, իսկ տաղավարի հյուրերին սպասվում էր անակնկալ՝ բրենդային մանուշակագույն կոկտեյլներ:

«Փառատոնը կազմակերպվում էր 2-րդ տարին անընդմեջ, որին իրենց խորհուրդներով ներկա էին տարբեր ոլորտների առաջատար եւ ամենապահանջված մասնագետներ՝ ոճաբան Արմեն Գալյանը, Ֆաինա Հարությունյանը, ոճաբան-վարսահարդար Գոքո Քալայջյանը, IT անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, Հրանուշ Եղոյանը, Անդրանիկ Թեյլորը, DJ Güevo-ն, Վահե Ղազարյանը եւ այլք: Online Shopping Fest-ի բարձր տրամադրությունն էր ապահովում Miqayel Voskanyan & Friends խումբը»,- նշել են բանկում:
Դիտում՝ 2787
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW