IDBank-ի հովանավորությամբ Արթիկում ՏՏ դասասենյակ է բացվել

07.11.2018 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank
IDBank-ի աջակցությամբ Արթիկի N5 դպրոցի աշակերտներն այսուհետ հնարավորություն կունենան հաղորդակից լինել տեղեկատվական տեխնոլոգիաներին։

«Անմխիթար վիճակում գտնվող դասասենյակը բանկի ջանքերով կապիտալ վերանորոգվել է. փոխվել է մանրահատակը, լուսավորությունը, տեղադրվել են եվրո պատուհաններ։ Հարմարավետ դասասենյակում նոր սեղաններ եւ համակարգիչներ են տեղադրվել, որոնցով դպրոցի երեխաները կստանան ՏՏ ոլորտում անհրաժեշտ գիտելիքներ։

IDBank-ը՝ որպես նորարար բանկ, կարեւորում է IT ոլորտում երեխաների ներգրավվածությունը, քանի որ ամեն օր փոփոխվող եւ զարգացող թվային աշխարհում գրեթե անհնար է դառնում մրցունակ մասնագիտություն ձեռք բերել առանց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում խորացված գիտելիքների»,- ասված է հաղորդագրությունում:


Դպրոցի տնօրեն Արսեն Պետրոսյանի խոսքով՝ դասարանը չէր նորոգվել դպրոցի հիմնադրման օրից՝ 1984-ից, եւ գտնվում էր անմխիթար վիճակում։

«Այժմ մեր դպրոցի երեխաները հնարավորություն կունենան օգտվել նորոգված, հարմարավետ, տեխնիկապես հագեցած դասասենյակից եւ համալրել գիտելիքները ոչ միայն ՏՏ ոլորտում։ IDBank-ի անունով այս ՏՏ դասասենյակը նաեւ հրաշալի հնարավորություն է ուսուցիչների եւ աշակերտների համար ժամանակակից տեխնոլոգիաները կիրառելու տարբեր առարկաների դասապրոցեսում, ինչն ավելի հետաքրքիր, ուսանելի եւ տպավորիչ կդարձնի դասավանդվող ցանկացած նյութ։ Շնորհակալ ենք IDBank-ին այս նախաձեռնության համար։ Կարծում եմ՝ նման ներդրումների շնորհիվ մեր դպրոցի շրջանավարտները կունենան բոլոր անհրաժեշտ գիտելիքները այժմյան արագ զարգացող աշխարհում իրենց տեղը գտնելու համար»,- ասել է Արսեն Պետրոսյանը:

Արթիկի N5 դպրոցի շրջանավարտ Սերգեյ Առաքելյանը, որը ներկայում IDBank-ի Թվային բանկինգի տնօրենն է, եւս մասնակցել է դասարանի բացմանը։

Նրա խոսքով՝ IDBank-ը սոցիալական պատասխանատվության ծրագրերից հատկապես կարեւորում է երեխաների համար կրթական նոր հնարավորությունների ստեղծման ծրագրերը։


«Նախ, անչափ ուրախ եմ, որ պատահականության սկզբունքով նորոգման համար ընտրվել է հենց այն կրթօջախը, որում ես եմ սովորել ժամանակին։ Որպես այս դպրոցի շրջանավարտ՝ հպարտ եմ, որ այսուհետ IDBank-ի ջանքերով իմ դպրոցի աշակերտական ներկայիս սերունդը կհաղորդակցվի նորագույն տեխնոլոգիաներին եւ կսովորի ծառայեցնել դրանք իր նպատակներին։ Եթե հաշվի առնենք, որ մենք մեծ թափով շարժվում ենք դեպի թվայնացում, եւ առհասարակ արդեն դժվար է թերագնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների դերն աշխարհում, ապա տրամաբանական է, որ IDBank-ը ցանկություն է հայտնել Արթիկի դպրոցում հենց ՏՏ դասասենյակ ստեղծել»,- նշել է Սերգեյ Առաքելյանը՝ հավելելով, որ IDBank-ի այս նախաձեռնությունը շարունակական է լինելու։

IDBank-ի Թվային բանկինգի տնօրենը նորաբաց համակարգչային դասասենյակում նաեւ բաց դաս է անցկացրել ՏՏ զարգացման ներկայիս առաջընթացի եւ ուսումնական պրոցեսում կիրառելիության մասին։ Դպրոցի աշակերտները, իրենց հերթին, անակնկալ էին պատրաստել հյուրերի համար։

Սերգեյ Առաքելյանը

Արթիկի դպրոցն ունի 26 դասասենյակ, որից 15-ն է գործում։ Դպրոցում սովորում է 300 աշակերտ։
Դիտում՝ 2742
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW