Յունիբանկը նվազեցրել է անգրավ բիզնես վարկի տոկոսադրույքը
01.11.2018 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Յունիբանկ

«Այսուհետ «Անգրավ+» բիզնես վարկն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցներին կտրամադրվի՝ սկսած 11% տարեկան տոկոսադրույքից: Վարկի գումարը կազմում է մինչեւ 4 մլն դրամ: «Անգրավ+» վարկը տրամադրվում է մինչեւ 36 ամիս ժամկետով` դրամով, դոլարով կամ եվրոյով»,- նշել են բանկում:
Վարկային միջոցների համար կարող է դիմել արտադրության, առեւտրի, շինարարության, զբոսաշրջության, սպասարկման, տրանսպորտի եւ այլ ոլորտներում զբաղված անհատ ձեռներեցը կամ իրավաբանական անձը: Վարկառուն կարող է գրավի առկայության դեպքում ստանալ նաեւ հավելյալ վարկային միջոցներ: Այդ դեպքում վարկի գումարը կազմում է մինչեւ 5 մլն դրամ, $10 000 կամ €8 000:
«Վարկի բարելավված պայմանները, պարտադիր գրավի պայմանի բացակայությունը եւ անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթը «Անգրավ+» վարկը հասանելի են դարձնում էլ ավելի մեծ թվով ձեռնարկատերերին: Այդպիսի մոտեցումը նպաստում է բիզնեսի արագ զարգացմանը եւ լավագույնս բավարարում հաճախորդների պահանջմունքները: Անգրավ վարկը հնարավորություն կտա բանկի հաճախորդներին էլ ավելի ընդլայնել բիզնեսի ծավալները` բարձրացնելով արդյունավետությանն ու մրցունակությունը: Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է նաեւ վարկի մարման ճկուն ժամանակացույց: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց որեւէ սահմանափակումների»,- ասված է հաղորդագրությունում:
2018թ. սեպտեմբերի վերջի դրությամբ Յունիբանկի բիզնես վարկերի պորտֆելը գերազանցել է 71 մլրդ դրամը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: