Ամերիաբանկը, Խնայողությունների միջազգային օրվա՝ հոկտեմբերի 31-ի կապակցությամբ, հանդես է գալիս եռօրյա արշավով՝ առաջարկելով հատուկ պայմաններ մի շարք ծառայությունների համար:Բանկում նշել են, որ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը ներառյալ բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդների համար, որոնք Ամերիաբանկում ժամկետային ավանդ կներդնեն դրամով, կսահմանվեն հետեւյալ պայմանները.- բանկում գործող տոկոսադրույքներից 0,5%-ով բարձր տոկոսադրույք ներդրված դրամային ավանդի/ավանդների համար,- Visa Classic կամ MasterCard Standard քարտի տրամադրում՝ անվճար տարեկան սպասարկմամբ (քարտը տրամադրվում է 4 տարի գործողության ժամկետով, ժամկետը լրանալուց հետո քարտը վերաթողարկվում է բանկում տվյալ պահին գործող սակագներով),- օնլայն բանկինգ համակարգ` անվճար սպասարկմամբ:Խնայողությունների օրվա կապակցությամբ ՀՀ Կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը եւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը՝ Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի հետ համատեղ, ձեռնարկել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Խնայողությունների էքսպո» հայաստանյան բանկերի մասնակցությամբ, որին մասնակցելու է նաեւ Ամերիաբանկը: «Բոլոր հետաքրքրված անձիք կարող են մոտենալ Ամերիաբանկի տաղավար, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի (Ամիրյան փող., 1 շենք) Տիգրան Մեծ նախասրահ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:30-15:00-ը»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 1771