Տեսչական մարմինը սպառողներին կոչ է անում լինել հանրային վերահսկող

29.10.2018 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տեսչական մարմին #Շուկայի վերահսկողություն

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2018թ. 9 ամիսների ընթացքում 20 ստուգում է իրականացրել երեխաների եւ դեռահասների համար նախատեսված արտադրանքի ոլորտում:

Իրականացված ստուգումների արդյունքում 11 տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել են խախտումներ, իսկ 9 տնտեսվարող սուբյեկտների մոտ խախտումներ չեն հայտնաբերվել:


Նշված ոլորտում խախտումների բնույթը հետեւյալն է՝

- արտադրանքն իրացվել է առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի՝ 1,
- առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի եւ մակնշման՝ 6
- միայն մակնշման պահանջների նկատմամբ անհամապատասխանություններ՝ 4:

Ստուգումների ընթացքում բացահայտված խնդիրների վերացման եւ կանխարգելման նպատակով Տեսչական մարմինը իրազեկում հանդիպումներ է կազմակերպել տնտեսվարողների հետ թե՛ Երեւանում եւ թե՛ մարզերում (Արագածոտնի, Վայոց Ձորի եւ Արարատի):

Տնտեսվարողներին ներկայացվել են տեխնիկական կանոնակարգերի պահանջները, դրանց պարտադիր պահպանման հետ կապված՝ նրանց իրավունքներն ու պարտականությունները, ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը եւ դրանցում կատարված փոփոխությունները:

«Տեսչական մարմինը կոչ է անում բոլոր սպառողներին՝ լինել հանրային վերահսկող, պահանջատեր, չգնել առանց մակնշման եւ համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայության արտադրանք՝ որքան էլ դրանք ունենան մատչելի արժեք»,- ասված հաղորդագրությունում:

Առաջարկությունների եւ բողոքների համար կարող եք զանգահարել Տեսչական մարմնի թեժ գիծ՝ (010) 23 56 00 հեռախոսահամարով:

Դիտում՝ 1545
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW