Երեք տարբերակ՝ աջ ղեկով մեքենաների շուրջ ստեղծված իրավիճակի լուծման համար

26.10.2018 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Աջ ղեկ #մեքենա
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում այսօր քննարկվել են աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ ավտոմեքենաների ներմուծման արգելքի հետ առնչվող հարցեր։

Նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են ստեղծված իրավիճակը կարգավորելու հնարավոր ելքեր։

Խնդրի լուծման տարբերակներ են առաջարկվել․

1. Որպես ներքին սպառման ապրանքներ դրանք ներմուծելու եւ ապա վերամշակելու, այսինքն՝ ղեկային տեղաբաշխումը փոխելու հնարավորությունը,
2. Տրանզիտ (տարանցիկ) պետհամարանիշներով ներկրել եւ վաճառել երրորդ երկիր,
3. Ներմուծել որպես պահեստամաս:

Առաջարկների շուրջ ծավալված մտքերի փոխանակությունից հետո «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչները պնդել են իրենց ցանկությունը՝ վերանայել օրենքը եւ օրենսդրական փոփոխությամբ թույլատրել մինչեւ 2020թ․ աջ ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներմուծումը Հայաստան։

Քննարկման ավարտին առաջարկվել է խնդրի լուծման հնարավոր տարբերակներն ուսումնասիրելուց հետո ներկայացնել առաջարկություններ։
Դիտում՝ 2447
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW