ՀՀ սննդարտադրության ոլորտը SIAL Paris-ում ուշադրություն է գրավել

24.10.2018 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիզնես Արմենիա #SIAL Paris
«Բիզնես Արմենիայի» աջակցությամբ հայաստանյան 11 ընկերություններ հոկտեմբերի 21-25-ին Փարիզում ՀՀ սննդարտադրության ոլորտի ներուժն են ներկայացնում SIAL Paris միջազգային ցուցահանդեսում։


SIAL Paris-ը ոլորտի նշանակալի ցուցահանդեսներից է, որին այս տարի մասնակցում են սնունդ եւ խմիչք արտադրող 7000-ից ավելի ընկերություններ՝ աշխարհի 106 երկրներից։

Ցուցահանդեսի բացման օրը ՀՀ տաղավար է այցելել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Հայաստանի տաղավարը միջազգային խոշոր եւ միջին դիստրիբյուտորներին ներկայացնում է օրգանական մեղր, մրգային եւ բանջարեղենային պահածոներ, մակարոնեղեն, վերամշակված մսամթերք, գարեջուր, կոմպոտներ, հանքային ջուր, թեյ, առանց շաքարի պահածոյացված մրգեր եւ ջեմեր։

«Սա հեռանկարային ու ճիշտ մարքեթինգային քայլ է։ Մեր երկիրը վերջին տարիներին ակտիվորեն աշխատել է դեպի ռուսական շուկա արտահանման ուղղությամբ, սակայն եվրոպական շուկայում ներկայանալը, եվրոպական դիստրիբյուտորների պահանջներին ու ստանդարտներին ծանոթանալը արտահանման պայմանագրեր ձեռք բերելուց բացի, մեծապես կնպաստի հայաստանյան արտադրանքի որակի ու մարքեթինգի զարգացմանը»,- նշել է «Բիզնես Արմենիայի» Միջոցառումների կառավարիչ Մարկուս Ազադյանը։

Ցուցահանդեսի ընթացքում արդեն արտահանման պայմանագրեր են կնքվել։

SIAL Paris-2018-ում դիստրիբյուտորների ուշադրությունը գրավել են հայկական օրգանական մեղրը, ջեմերը, չրերը, թեյերը, առանց շաքարի պահածոյացված մրգերը։
Դիտում՝ 6843
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW