Հայաստանն այս տարի առաջին անգամ կմասնակցի հոկտեմբերի 21-25-ը Փարիզում կայանալիք սննդարդյունաբերության ոլորտի SIAL միջազգային էքսպոյին։ Հայաստանյան ընկերությունները մասնակցության համար այսօրվանից մինչեւ սեպտեմբերի 15-ը կարող են դիմել «Բիզնես Արմենիա»-ին։«Դիմելու համար ընկերությունը պետք է ունենա առնվազն 6 արտադրատեսակ, ISO 22000 սերտիֆիկատ, HACCP սերտիֆիկատ, առնվազն 3 տարվա արտահանման փորձ, մրցունակ արտադրության ծավալ, անգլերեն եւ կամ ֆրանսերեն լեզուներով վարժ հաղորդակցվելու հմտություններ»,- տեղեկացրել են «Բիզնես Արմենիա»-ում։SIAL էքսպոյում ֆրանսիական եւ միջազգային ավելի քան 7000 մասնակից 109 երկրից ներկայացնելու է իր արտադրանքը։ Tweet Դիտում՝ 1166