Evocabank-ն առաջարկում է շոփինգի նոր պայմաններ

23.10.2018 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Shopping Card
Evocabank-ը վերանայել է Evoca Shopping Card-ի պայմանները՝ դարձնելով քարտն ավելի հասանելի եւ մատչելի բոլորի համար:

Բանկում նշել են, որ Shopping Card-ը նորաձեւ դիզայնով միջազգային Visa քարտ է՝ նախատեսված Հայաստանում եւ արտերկրում online գնումներ եւ վճարումներ կատարելու համար:

Քարտը հնարավորություն է տալիս ստանալու 300 000-3 000 000 դրամի վերականգնվող վարկային գիծ՝ մինչեւ 36 ամիս մարման ժամկետով:

«Մեր հաճախորդների առաջարկով, գալիք մեծ զեղչերին (Black Friday` նոյեմբերի 23 եւ Ամանոր) ընդառաջ՝ մենք կտրուկ իջեցրել ենք Shopping Card-ով տրամադրվող վարկային գծի տոկոսադրույքը՝ սահմանելով.

- 13% դրամ՝ նախկին 18%-ի փոխարեն,
- 11% դոլար՝ նախկին 16%-ի փոխարեն,
- 11% եվրո՝ նախկին 16%-ի փոխարեն:

Ի դեպ, կատարելով անկանխիկ գնումներ Evocabank-ի քարտերով՝ կստանաք զեղչեր հայաստանյան առաջատար առեւտրի  սրահներում, սրճարաններում եւ այլ ժամանցի վայրերում»,- ասված է հաղորդագրությունում:

Evoca Shopping Card կարելի է ձեռք բերել առանց բանկ այցելելու: Անհրաժեշտ է անվճար ներբեռնել EvocaTouch հավելվածը եւ դիմել Evoca Shopping Card-ի համար՝ անմիջապես հավելվածից:

«Քարտը վերցնելու համար եւս կարիք չկա բանկ այցելելու. մեր հաճախորդները կարող են անվճար առաքմամբ Երեւանի ցանկացած կետում ստանալ իրենց քարտերը: Քարտի տրամադրման եւ սպասարկման մանրամասները կարող եք գտնել այստեղ»,- հավելել են բանկում:

Evocabank-ը նոյեմբերի 10-ին Armenia Marriott Hotel-ում կայանալիք Online Shopping Fest 2018-ի գլխավոր գործընկերն է: Fest-ի ընթացքում մասնակիցները կտեղեկանան՝ ինչպես գնել օնլայն, ինչ գնել եւ որտեղից, ինչպես նաեւ կգտնեն շոփինգի մասին բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները։
Դիտում՝ 2227

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW