ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ժնեւում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի (World Investment Forum 2018) բացման արարողությանը։ Հոբելյանական՝ տասներորդ համաժողովն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով: 22.10.2018 | 11:30 Արմեն Սարգսյանը Ժնեւում կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին Համաշխարհային ներդրումային համաժողովը ներդրումների եւ կայուն զարգացման ոլորտին նվիրված միջազգային առաջատար եւ ներկայացուցչական համաժողովներից է, բարձր մակարդակի հարթակ, որտեղ քննարկվում են գլոբալիզացիայի եւ ինդուստրալիզացիայի նոր դարաշրջանում ներդրումային ոլորտում առկա համաշխարհային մարտահրավերները եւ դրանք հաղթահարելու հնարավորությունները:Համաժողովն այս տարի իր հարկի տակ է հավաքել 160 երկրների ավելի քան 4000 ներկայացուցիչների:Համաժողովի բացմանը հաջորդել է ՄԱԿ-ի Ներդրումների խրախուսման մրցանակաբաշխության արարողությունը, որին մասնակցել է նաեւ Արմեն Սարգսյանը։Մրցանակների արժանացել են այն ընկերությունները, որոնք գերազանց արդյունքներ են գրանցել ՄԱԿ-ի կողմից հռչակված կայուն զարգացման նպատակների, մասնավորապես՝ աղքատության դեմ պայքարի, որակյալ կրթության ու առողջապահության ապահովման, կլիմայական փոփոխության դեմ պայքարի ծրագրերի իրականացման գործում։ Արմեն Սարգսյանը մրցանակ է հանձնել հնդկական Invest India ընկերությանը։ՀՀ նախագահն այնուհետեւ այցելել է Համաշխարհային ներդրումային hամաժողովի «Ներդրումային ավանում» բացված Հայաստանի տաղավար, որտեղ մեր երկրի ներդրումային միջավայրին, գրավչությանն ու մրցակցային առավելություններին զուգահեռ` ներկայացված են նաեւ Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններն ու առանձնահատկությունները։Նախագահը ծանոթացել է տաղավարում ներկայացված նյութերին, զրուցել այցելուների հետ: Tweet Դիտում՝ 1442