ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա: Նա Ժնեւում կմասնակցի ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (UNCTAD) երկամյա պարբերականությամբ կազմակերպվող վեցերորդ Համաշխարհային ներդրումային համաժողովին (World Investment Forum 2018), որն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով:Արմեն Սարգսյանը ելույթով hանդես կգա համաժողովի շրջանակում կայանալիք Գլոբալ առաջնորդների վեհաժողովում:Նախագահը Ժնեւում կմասնակցի նաեւ Crans Montana միջազգային ֆորումի 20-րդ տարեկան նստաշրջանի բացմանը: Տեղական ու գլոբալ անվտանգության խնդիրներին նվիրված քննարկումներում նա հանդես կգա որպես գլխավոր բանախոս: Tweet Դիտում՝ 1139