Հաջողության պատմություն՝ «Բիզնես Արմենիայի» նախկին պրակտիկանտից

17.10.2018 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ц «Թաշչյան Գրուպ»
«Բիզնես Արմենիայի» աջակցությամբ «Թաշչյան Գրուպ» ընկերությունը կոշիկների արտադրություն է սկսել եւ պատրաստվում է արտահանել առաջին խմբաքանակը։

Ամերիկահայ Քոլ Թաշչյանը գործարար ծրագիրը կազմել է «Բիզնես Արմենիայում» պրակտիկա անցնելու ժամանակաշրջանում, իսկ ծրագիրն իրականացրել է պրակտիկան ավարտելուց մեկուկես տարի անց։

Քոլ Թաշչյանը գործը սկսել է $60 000 ներդրումով եւ հայաստանյան արտադրողներից մեկի հետ համագործակցությամբ։ Կոշիկներն արտադրվում են էկոլոգիապես մաքուր նյութերից, ամբողջությամբ ձեռագործ են:

Արդեն արտադրվել է 400 զույգ կոշիկ, խմբաքանակն առաջիկայում կարտահանվի ԱՄՆ, առցանց վաճառքը՝ Areni1.store հասցեով։

«Սա դասական հաջողության պատմություն է այն մասին, թե ինչպես կարելի է տնտեսագետից ներդրողի վերածվել, թե ինչպես փոքր ներդրումներով մեծ շուկաներ դուրս գալ։ Մեր թիմը սիրով ապահովել է մաքսային, հարկային, իրավական ընթացակարգերի եւ բեռնափոխադրումների խորհրդատվությունը, որը պատրաստ ենք անել ցանկացած ներդրողի ու արտահանողի համար»,- նշել է «Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։



«Մեր արտադրած սպորտային կոշիկները որակական բարձր դասում են։ Ուսումնասիրել եմ հայկական կոշիկի պատմությունը եւ որոշել հենց ակունքներից էլ սկսել՝ մեր արտադրանքի համար ընտրելով «Արենի 1» ապրանքանիշը։ Մեծ աշխատանք ենք տարել նաեւ դիզայներների հետ՝ նորաձեւության արդի պահանջները ավանդականի հետ համադրելու եւ բարձրակարգ արտադրանք ստանալու համար»,- ասել է «Թաշչյան Գրուպ» ընկերության հիմնադիր Քոլ Թաշչյանը։

«Բիզնես Արմենիայի» Ներդրողների աջակցության կառավարիչ Արման Խաչատրյանն իր հերթին ասել է, որ ընկերության հիմնադիրը բիզնեսի զարգացման 5-ամյա ծրագիր ունի, որի շրջանակում նպատակ ունի նաեւ բարձրորակ հումքի մշակման յուրահատուկ տեխնոլոգիաներ ներդնել Հայաստանում։ Դա նաեւ հնարավորություն կտա կոշիկի արտադրության ամբողջ շղթան կազմակերպել Հայաստանում՝ առանց հումքն ամբողջությամբ կամ մասամբ արտերկրից ներմուծելու։
Դիտում՝ 7188
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW