Մոսկվայում ստորագրվել է Հայ-ռուսական արդյունաբերական ձեռնարկությունների կոոպերացիոն համագործակցության միջոցառումների ճանապարհային քարտեզը։ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նշել են, որ քարտեզը ստորագրել են նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Ավագյանը եւ ՌԴ Արդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալ Օլեգ Ռյազանցեւը՝ ՀՀ եւ ՌԴ արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն զարգացման աշխատանքային խմբի առաջին նիստի շրջանակում:Հայկական կողմից ներկայացվել են մի շարք գործարար ծրագրեր՝ ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման (պեռլիտ, բազալտ), ռազմարդյունաբերական, ավտոմատացման ոլորտների վերաբերյալ, որոնք կարող են հետաքրքրել ռուսական կողմին: Հստակեցվել են հայ-ռուսական արդյունաբերական ընկերությունների հնարավոր կոոպերացիոն համագործակցության միջոցառումները, ամրագրվել հստակ ժամկետներ՝ նախկինից եկող հարցերին պատասխանելու եւ նոր գործարար ծրագրերը քննարկելու համար: Tweet Դիտում՝ 2234