ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է սեղմ ժամկետներում հանգուցալուծի Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակը:Հոկտեմբերի 9-ին Ռիչարդ Միլսը, որն ավարտում է իր առաքելություն է Հայաստանում, հանդես է եկել զեկույցով, որի ընթացքում խոսել է նաեւ Ամուլսարի ծրագրի ապագայի մասին:«Մտահոգություններ ունեմ Ամուլսարի ծրագրի հետ կապված: Սա եզակի արեւմտյան ներդրում է Հայաստանում՝ շուրջ կես միլիարդ դոլարի ներդրում, որը էական տնտեսական օգուտներ է բերում համայնքներին: Երբ այն լիովին գործարկվի, կարող է դառնալ Հայաստանի ամենախոշոր հարկատուն»,- ասել է ԱՄՆ դեսպանը:«Ներդրողները չեն հասկանա, եթե կառավարությունն առանց իրավական հիմքերի, միայն մի փոքր խումբ մարդկանց բողոքների, թեկուզ եւ անկեղծ բողոքների հիման վրա որոշի փակել ծրագիրը»,- շեշտել է դիվանագետը։«Անկեղծ կլինեմ՝ եթե այս հարցը արագ չկարգավորվի, կարող է ազդել Հայաստանի տնտեսական գրավչության վրա: Հորդորում եմ կառավարությանը արագ գործել եւ ապահովել, որ Հայաստանի ապագան տնօրինվի օրենքի եւ իրավունքի գերակայության եւ պատշաճ ընթացակարգերի համաձայն»: Tweet Դիտում՝ 2506