Ավարտվել է «Երեւանի ՋԷԿ»-ի վերազինման ծրագիրը

09.10.2018 | 12:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւանի ՋԷԿ #Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն
«Երեւանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման եւ կապիտալ նորոգման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից հայտնում են, որ կայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը եւ բարեհաջող միացել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգին։

Վերազինման ծրագրի շրջանակներում, որը նպատակ ուներ բարձրացնել էներգաբլոկի աշխատանքի արդյունավետությունն ու հուսալիությունը, կատարվել է գազատուրբինային կայանքի MXL-2 վերազինում։ Տեխնիկատնտեսական ցուցանիշների ճշգրտման նպատակով էներգաբլոկը ներկայումս համալիր ռեժիմային կարգավորման փուլում է:

Վերազինման արդյունքում նախատեսված է շուրջ 7 ՄՎտ-ով ավելացնել  կայանի հզորությունը՝ 220 ՄՎտ-ից հասցնելով 227 ՄՎտ-ի, նվազեցնել վառելիքի տեսակարար ծախսը,  ինչը կավելացնի էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը:

Կերկարաձգվի նաեւ կայանի կապիտալ նորոգումն իրականացնելու ժամկետի պարբերականությունը՝ 4-ից դառնալով 6 տարի։

Էներգաբլոկի վերազինման եւ կապիտալ նորոգման աշխատանքներում ներգրավված են եղել  ամերիկյան General Electric եւ ճապոնական FUJI Electric ընկերությունները:

Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը կառուցվել է Ճապոնիայի կառավարության տրամադրած ODA վարկով եւ գործարկվել է 2010թ. ապրիլի 21-ին:
Դիտում՝ 3210
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW