«Կոչ ենք անում ներդրումներ անել», - ասել է վարչապետը

08.10.2018 | 10:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Նոր Հայաստանում որեւէ մեկի մտքով չի անցնի որեւէ գործարարի հետ «փայ մտնել», որեւէ մեկի վրա «նալոգ դնել», որեւէ պաշտոնյայի մտքով չի անցնի կաշառք վերցնել, խնդիրներ ստեղծել»:

Կառավարության ղեկավարն այդ մասին ասել է հոկտեմբերի 7-ին՝ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում:

«Բոլոր գործարարներին ասում ենք` խոնարհվում ենք ձեր առաջ կատարած բոլոր բարեգործությունների, նվիրատվությունների համար, որոնք չափազանց կարեւոր են ՀՀ-ի համար, բայց բոլորին կոչ ենք անում ներդրումներ անել, աշխատատեղեր ստեղծել: Հայաստանը մի տեղ է, որտեղ կարելի է արդար եւ օրինական աշխատանքով փող վաստակել եւ փող վաստակելու հնարավորություն տալ ուրիշներին: Հայաստանը սպասում է ձեզ»,- նշել է վարչապետը: 
Դիտում՝ 2063
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW