Վարչապետը խոսել է երիտասարդ ընտանիքներին տրամադրվող հիփոթեքի մասին

01.10.2018 | 13:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #հիփոթեք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ երիտասարդ ընտանիքների համար արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերելու պայմաններն ընդլայնվել են:

Ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով նա ներկայացրել է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի վերաբերյալ կառավարության ընդունած վերջին որոշման մանրամասներն ու փոփոխությունները։


«Եթե նախկինում երիտասարդ ընտանիք էր համարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների գումարային առավելագույն տարիքը 65-ն էր, ապա հիմա այն ավելացվել է եւ դարձել 70: Այս երիտասարդ ընտանիքները կարող են երկրորդային շուկայից բնակարաններ ձեռք բերել Երեւանում 7,5%, իսկ մարզերում՝ 5,5% տարեկան տոկոսադրույքով: Ընդ որում, խոսքն առավելագույն տոկոսի մասին է, որովհետեւ որոշակի աշխուժության եւ բանկային մրցակցության պայմաններում տոկոսները կարող են ավելի ցածր լինել»,- ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ եթե նախկինում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար կանխավճարը 30% էր, ապա ներկայում հնարավորություն կա, որ կանխավճարը լինի 10%, եթե կա երկրորդ գույքի գրավ:

«Այսինքն, եթե երիտասարդ ընտանիքը բնակարան է ձեռք բերում եւ ծնողներից մեկի բնակարանը գրավ է դնում, հնարավորություն է ստանում 10% կանխավճարով բնակարան ձեռք բերելու:

10% կանխավճարը հնարավոր է նաեւ այն դեպքում, եթե կլինի բնակարանի արժեքի 20%-ի չափով ապահովագրություն»,- տեղեկացրել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հաջորդ փոփոխությունն այն է, որ նորակառույց շենքերից բնակարանների ձեռքբերման համար վարկի մարման ժամկետը 30 տարի է սահմանվել, իսկ ոչ նորակառույց շենքերից՝ 20 տարի:

«Մեր օրենսդրության եւ նոր որոշման մեջ կա դրույթը, ըստ որի՝ առաջնային շուկայից, այսինքն՝ նորակառույց շենքերից այս ծրագրով եւ ընդհանրապես բնակարան ձեռք բերող քաղաքացիները հետ են ստանում իրենց վճարած եկամտային հարկը: Սա նշանակում է, որ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերողների համար կարող են գործել, եւ, ամենայն հավանականությամբ, կգործեն անտոկոս վարկեր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հույս է հայտնել, որ կատարված փոփոխությունների արդյունքում «այն մարդիկ, որոնք միջինից բարձր վարձատրվող աշխատանք ունեն, կօգտվեն այդ հնարավորությունից»:
Դիտում՝ 2984
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW