ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանի մի շարք սահմանամերձ համայնքների բնակիչներ աշնանացան կատարելու դեպքում 1 հա ցանքի համար կստանան 60 հազ. դրամ աջակցություն։«Ծրագիրը, մասնավորապես, վերաբերում է Երասխ, Վահան, Ճամբարակ, Խաչիկ, Նոր Ազնաբերդ, Բարձրունի, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Չինար, Արծվաբերդ, Մովսես, Բերդավան, Բարեկամավան, Այգեպար, Վերին Կարմիրաղբյուր եւ մի քանի այլ համայնքների»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետը։Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ «խոսքը 1-7 հա կատարված ցանքի մասին է»։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գործադիրը ձգտում է «խրախուսել ոչ թե աղքատությունը, այլ աշխատանքը»։ «Մենք մեր տնտեսությունը պետք է վերափոխենք այնպես, որ ագրարային երկրից վերածվենք արդյունաբերականի»,- ասել է վարչապետը։ Tweet Դիտում՝ 1468