ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկում է փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումը

28.09.2018 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հաշվի առնելով երկրում փոքր բիզնեսի ոլորտի զարգացման եւ խթանման կարեւորությունը, սկսում է փոքր ու միջին բիզնեսի ակտիվ վարկավորում:

«Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ստանալ վարկ՝ նոր բիզնես սկսելու կամ արդեն գոյություն ունեցող բիզնեսը զարգացնելու նպատակով՝ առավել շահավետ պայմաններով»,- ասված է հաղորդագրությունում:  

Նոր պրոդուկտային շարքի շրջանակում բանկն առաջարկում է դրամով վարկեր եւ վարկային գծեր նվազեցված տոկոսադրույքով՝ սկսած տարեկան 13%-ից: Շարքը ներառում է նաեւ անգրավ վարկեր՝ մինչեւ 5 մլն դրամ գումարով՝ հայտի քննարկման եւ հաստատման նվազագույն ժամկետով։

Բիզնես-վարկերի մարման ժամկետներն են՝

- շրջանառու միջոցների համալրման համար՝ մինչեւ 36 ամիս,
- հիմնական միջոցների համալրման եւ վերաֆինանսավորման համար՝ մինչեւ 60 ամիս ժամկետով:

Վարկերը եւ վարկային գծերը տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերին, իրավաբանական անձանց, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում Հայաստանի տարածքում առեւտրի, շինարարության, արտադրության, ծառայությունների մատուցման եւ այլ ոլորտներում։
Դիտում՝ 10716

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW