Արարատբանկը սեպտեմբերի 26-ին հիփոթեքային երեկո էր կազմակերպել, որի շրջանակում մեկ հարկի տակ էին հավաքվել հիփոթեքային շուկայի բոլոր մասնակիցները։«Մենք որոշեցինք ստեղծել մի հարթակ, որը կմիավորի կառուցապատողներին, միջնորդ կազմակերպություններին, անշարժ գույք ձեռքբերողներին եւ մեզ՝ որպես ֆինանսավորողի»,- ասել է Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:Նրա խոսքով՝ արդյունքում կստեղծվեն նոր ծրագրեր եւ շուկան ավելի կակտիվանա:Միջոցառմանը մասնակցել է 9 կառուցապատող եւ շուրջ 15 միջնորդ կազմակերպություն։«Ունենք գործընկերների բավական լայն շրջանակ եւ բաց ենք նոր համագործակցության համար»,- նշել է նա։Արարատբանկի ղեկավարը հույս է հայտնել, որ նման միջոցառումները շարունակական կլինեն։ «Ակնկալում ենք հիփոթեքային երեկոներ կազմակերպել տարին երկու անգամ, քանի որ հավատում ենք՝ դրանք կունենան դրական արդյունքներ»,- ասել է Աշոտ Օսիպյանը։Միջոցառման մասնակիցներից մեկը Banks.am-ի հետ զրույցում պատմել է, որ երկար ժամանակ է՝ բնակարան է փնտրում։«Ինձ մի շարք հարցեր էին հուզում, որոնց պատասխանները ստանալու առումով այս միջոցառումը շատ օգտակար էր։ Այստեղ ճշգրիտ եւ հավաստի տեղեկատվություն ստացա միանգամից մի քանի ընկերություններից»,- ասել է նա։ Հիփոթեքային երեկոյի մեկ այլ մասնակից Գոհար Հակոբյանն էլ ասել է, որ Արարատբանկը բացառիկ հնարավորություն է ստեղծել հանդիպել կառուցապատողների հետ։ «Որոշ հարցերի պատասխաններ ստացա, բայց դեռ հարմար բնակարան չեմ կարողանում գտնել»,- ասել է նա։«Ռենշին» կազմակերպության ներկայացուցիչը Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ նորակառույց շենքերում բնակարանները բավական արագ են սպառվում, ինչի արդյունքում նորերի կառուցման անհրաժեշտություն կա։«Ցանկացողները շատ են, գրեթե բնակարաններ չեն մնում։ Որոշեցինք մասնակցել երեկոյին՝ հասկանալու համար, թե շուկան ինչ պահանջներ ունի»,- հայտնել է նա։Proinfo.am ընկերության ղեկավար Էդուարդ Ապրիյանն էլ ասել է, որ մեծ ոգեւորվածությամբ են մասնակցում հիփոթեքային երեկոյին: «Հաճախորդների հետ շփման նման հնարավորություն նախկինում երբեք չենք ունեցել։ Սա լուրջ քայլ է, եւ վստահորեն ավելի կընդլայնվի։ Ակնկալում ենք հեռանկարային համագործակցություն»,- նշել է նա։ Tweet Դիտում՝ 4460