Քննարկվում են ԵՄ համաձայնագրի ընձեռած հնարավորությունները հայ գործարարներին

26.09.2018 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#CEPA #ԵՄ
Երեւանում քննարկվում է «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ/CEPA)՝ գործարարներին ընձեռած նոր հնարավորություններն ու առավելությունները։

ԵՄ հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է ծառայությունների ոլորտում երկկողմ առեւտրի ազատականացում։

«Այն ավելի կհստակեցնի ԵՄ եւ Հայաստանի գործարարների, ներդրողների եւ ծառայություն մատուցողների գործունեությունը, կբարելավի առեւտրային միջավայրը, ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի միջսահմանային ներդրումների ավելացման համար»,- նշել են ԵՄ-ում:

Կքննարկվեն նաեւ պետական գնումների ոլորտում շուկայի փոխադարձ հասանելիության ապահովման հնարավորությունները:

«Նախատեսվում է նաեւ քննարկել, թե ինչպես են Հայաստանի տնտեսվարողները եւ սպառողներն օգտվելու աշխարհագրական նշումների պաշտպանության հավակնոտ համակարգից, եւ ինչպես կարող են հայկական ընկերությունները, արվեստագետները, գյուտարարներն ապավինել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ամուր համակարգին, այնպես, ինչպես ԵՄ-ում»,- ասված է հաղորդագրությունում։
Դիտում՝ 7418

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW