Մինսկում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստի շրջանակում, ստորագրվել են մաքսային գործի տարբեր ոլորտներին առնչվող մի շարք որոշումներ։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ փաստաթղթերը վերաբերել են երկուղի համակարգի կիրառման ժամանակ անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրմանը, լիազորված տնտեսական օպերատորների կողմից առաջնահերթության կարգով մաքսային գործառնությունների կատարմանը։ 17.09.2018 | 12:30 Ներկրվող որոշ ապրանքների թույլատրելի չափաքանակները փոխվել են Դրանք վերաբերել են նաեւ ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության խախտումը բացառելու նպատակով մեկնման փաստի հաստատմանն ու մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի ավարտին ուղղված միջոցների մշակմանը: Քննարկվել է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի ժամանակավոր ներմուծման ժամկետը դադարեցնելու եւ վերսկսելու ժամանակ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների աշխատանքի փորձը։ Դիտարկվել է այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ իրականացվում է մաքսային արժեքի հսկողություն:ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստը կանցկացվի Հայաստանում: Tweet Դիտում՝ 1952