Ներկրվող որոշ ապրանքների թույլատրելի չափաքանակները փոխվել են

17.09.2018 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ
Ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքերի  եւ հարկերի ներմուծվող որոշ ապրանքների չափաքանակները փոխվել են, տեղեկացնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն:

Ցանկում մսամթերքի, ծովամթերքի, միրգ-բանջարեղենի, մետաղների, շինանյութի տեսակներ են, անձնական օգտագործման իրեր:

Օրինակ, շաքարի եւ շաքարից հրուշակեղենի ներկրման՝ նախկին 10 կգ-ն ավելացել է 2 անգամ: Կենդանական ծագում ունեցող մթերքների ներկրման թույլատրելի չափաքանակն էլ ավելացել է 10 անգամ:

Նկարների, հայելիների, ճաշի եւ խոհանոցային փայտե պարագաների թույլատրելի քանակը նախկինում 6-ն էր, փոփոխությամբ հատային սահմանափակումը վերացել է, իսկ ընդհանուր թույլատրելի քաշը 50 կգ է սահմանվել:

Չափաքանակների վերջին որոշումն ընդունվել էր 2015թ. հուլիսի 30-ին:

ՊԵԿ-ում նշել են, որ նոր փոփոխությունները Եվրասիական տնտեսական միության շրջանակում են եւ մաքսային հարաբերությունները կարգավորող նոր իրավական ակտի ուժի մեջ մտնելու արդյունք:  

Փոփոխված չափաքանակների մանրամասներին կարող եք ծանոթանալ համեմատական տեղեկանքում:
Դիտում՝ 2517

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW