2007 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 13.6%
20.09.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 20 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 13.6%:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2007թ. հունվար-օգոստոս ամսիներին կազմել է 1651085.4 մլն դրամ:
2007թ. հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը հանրապետությունում կազմել է 446399.5 մլն դրամ` 2006թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 1.7%-ով:
Հայաստանում միջին ամսեկան աշխատավարձը 2007թ. հունվար-օգոստոս ամսիներին 2006թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 21.5%-ով` կազմելով 73631 դրամ: Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 24.2 %-ով եւ հաշվետու ժամանակահատվածում կազմել է 53943 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 91843 դրամ (աճը` 19.9%):
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: