Երեւանն ու Պեկինն օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր են ստորագրել

18.09.2018 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տաթեւիկ Ռեւազյան
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ Չինաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր է ստորագրվել։

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի՝ Չինաստան կատարած այցի շրջանակում։


Կողմերը նշել են, որ այս համաձայնագիրն իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջեւ օդային ուղիղ հաղորդակցության համար, ինչն ավելի կամրապնդի եւ կզարգացնի երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում։

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նաեւ չինական ավիաընկերությունների ղեկավարությունների հետ՝ Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթի բացման հնարավորությունները քննարկելու նպատակով:
Դիտում՝ 2775

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW