Չինացի գործարարները Երեւանում գործնական ծրագրեր են քննարկում

25.07.2018 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան #Տաթեւիկ Ռեւազյան #Արմեն Ավակ Ավակյան
Երեւանում քննարկվել են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ զբոսաշրջության խթանմամբ ուղեւորահոսքերի ծավալներն ընդլայնելու հնարավորությունները:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 24-ին ընդունել է չինական գործարար շրջանակի ներկայացուցիչներ Քուիու Հուինին, Ժան Յինին, Քուիու Ֆենգին եւ Չեն Ուեի Քինին:

Հանդիպմանը մասնակցել են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանն ու «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

Կողմերը կարեւորել են զբոսաշրջիկների թվի ավելացման, վիզային ռեժիմի ազատականացման, օդային ուղիղ չվերթների կազմակերպման խնդիրները:

Քննարկվել են նաեւ Չինաստանից Հայաստան բեռնափոխադրումների, հայկական գյուղմթերքի եւ կոնյակի արտահանմանն առնչվող հարցեր:

Խոսվել է նաեւ չինական սուպերմարկետները հայկական գյուղատնտեսական արտադրանքի սպառման շուկայում ներգրավելու հնարավորության մասին: Չինական կողմի ներկայացուցիչները հայտնել են, որ պատրաստվում են հանդիպել գյուղատնտեսությամբ զբաղվող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
Դիտում՝ 1092

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW