Երեւան, 18 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. AmRating-ը բարձրացրել է “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ” վարկային վարկանիշը AmRating գործակալությունը բարձրացրել է “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի վարկային վարկանիշը` “B-“-ից (B մինուս) դարձնելով “B+” (B պլյուս)` “կայուն” կանխատեսմամբ: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի մամլո ծառայությունում, վարկանիշի բարձրացումը պայմանավորված է բանկի ակտիվների աճով` պահպանելով կապիտալիզացիան բարձր մակարդակի վրա, մանրածախ բիզնեսի զարգացմամբ, վարկային պորտֆելի և պարտականությունների դիվերսիֆիկացիայի մակարդակի բարելավմամբ, բանկի կորպորատիվ կառավարման մեջ դրական գնահատականի պահպանմամբ: “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը հայտարարել է, որ վարկանիշի բարձրացումը “լրացուցիչ վստահություն կհաղորդի ոչ միայն մեր հաճախորդներին, այլեւ բանկի բոլոր գործընկերներին, այն կառույցներին եւ անձանց, որոնք այս կամ այն կերպ առնչվում են բանկի հետ”: Օսիպյանի խոսքերով, նոր վարկանիշը վկայում է բանկի ֆինանսական ցուցանիշների առավել բարելավման, բանկային նոր տեխնոլոգիաների բարեհաջող կիրառման, նոր ծառայությունների մատուցման մասին: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7595