Հայաստանը, 2015-ի դեկտեմբերից սկսած, բավական մեծ առաջընթաց է գրանցել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջոցառումների ամրապնդման գործում:Բացի այդ, ներդրվել են մի շարք առաջարկություններ, հատկապես՝ ռիսկերի գնահատման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ֆինանսական սանկցիաների թիրախավորման ուղղությամբ:Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի՝ փողերի լվացման դեմ պայքարի MONEYVAL գործակալության ներկայացրած զեկույցում: Վերջինիս համաձայն՝ այն բանից հետո, երբ Հայաստանը փողերի լվացման ռիսկերի գնահատման իր համակարգը հասցրել է բավարար մակարդակի, MONEYVAL-ը բարելավել է այս գծով Հայաստանի վարկանիշը՝ «մասամբ համապատասխանող»-ից այն դարձնելով «մեծապես համապատասխանող», նշել են Եվրախորհրդի մամուլի ծառայությունում:Առաջընթաց է գրանցվել նաեւ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով օգտագործվելու ռիսկ ունեցող հասարակական կազմակերպությունների բացահայտման գործում: Հայաստանը բացահայտել է նման կազմակերպությունների, որոնք, ընդհանուր առմամբ, ահաբեկչության ֆինանսավորման համար օգտագործվելու ցածր ռիսկայնություն են ունեցել: Այդպիսով, այդ առաջարկությանը համապատասխանելու վարկանիշը «մեծապես համապատասխանող»-ից դարձվել է «ամբողջությամբ համապատասխանող»:MONEYVAL-ը ողջունել է այս առաջարկությունների ուղղությամբ գրանցված առաջընթացը, որոնք վերաբերել են քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց եւ նրանց ընտանիքներին, ինչպես նաեւ ոչ ֆինանսական կազմակերպությունների եւ մասնագետների, իրավապահ մարմինների եւ հետաքննություն իրականացնող մարմինների համար ուսումնասիրության իրականացման նպատակով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը հասանելի դարձնելու գործընթացին: Այնուամենայնիվ, դեռեւս առկա են որոշ թերություններ, որոնք այս վարկանիշը պահպանում են «մասամբ համապատասխանության» մակարդակում: Tweet Դիտում՝ 3880