Արցախբանկի աջակցությամբ, ուսումնական տարվա նախօրեին, Գյումրիի թիվ 43 հիմնական դպրոցի մի շարք դասարաններ կահավորվել են համակարգչային տեխնիկայով եւ դպրոցական պարագաներով: «Բանկը, կարեւորելով երկրի ապագա սերնդի ձեւավորման եւ զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, աջակցում է երկրի սոցիալական եւ կրթական ոլորտի կայացման ծրագրերի իրականացմանը: Արցախբանկը հետեւողական է իր որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը եւ անմասն չի մնում հայրենիքի համար կարեւոր նախաձեռնություններից»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1648