Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աջակցությամբ Ֆրանսահայ բժիշկների միությունը (UMAF) Լոռու մարզում իրականացրել է «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական ծրագիրը։Ինչպես հայտնել են բանկում, այս տարի UMAF-ի բժիշկները ծրագրի ավարտական փուլում 9 օրվա ընթացքում հետազոտել են մոտ 500 երեխայի եւ նրանցից 327-ի համար ակնոցներ պատրաստել։«Արդեն 15 տարի է՝ գալիս ենք Հայաստան եւ իրականացնում «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը։ Գարնանը ես եմ գալիս, աշխատում ենք բուժքույրերի հետ, վերապատրաստում նրանց, որ մինչեւ մեր խմբի Հայաստան գալը նախնական ուսումնասիրություն անեն եւ ստուգեն երեխաների տեսողությունը։ Եթե Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աջակցությունը չլիներ, մեզ համար ավելի դժվար կլիներ, ավելի քիչ երեխաների կկարողանայինք ստուգել, ավելի քիչ ապակիներ գնել։ Բանկի հետ կարողանում ենք ավելի մեծացնել այն գործը, որը, ինչպես նշեցի, իրականացնում ենք վերջին 15 տարվա ընթացքում»,- նշել է Ֆրանսիայի բժիշկների միության՝ 9 հոգուց բաղկացած խմբի ղեկավար Պետրոս Օհանյանը: Բանկում տեղեկացրել են, որ բժիշկների այս խումբը Հայաստանում տարեկան միջինում 500 ակնոց է տրամադրում ոչ միայն մանուկներին, այլեւ տարեցներին: Ամբողջ տարվա ընթացքում Սպիտակում եւ հարակից 20 համայնքում հետազոտվել է մոտ 3500 երեխա: Tweet Դիտում՝ 2812