Լիբանանցի գործարարները Երեւանում են

27.08.2018 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Բիզնես Արմենիա» #«Գարդենիա Գրեյն Դոր»
Լիբանանյան ներդրողները հետաքրքրված են Հայաստանի գյուղատնտեսության, էներգետիկայի, կառուցապատման ոլորտներով։

«Բիզնես Արմենիա»-ի եւ լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության համագործակցությամբ կազմակերպվել է լիբանանցի գործարարներից եւ պետական պաշտոնյաներից կազմված պատվիրակության այցը Հայաստան։

Ինչպես հայտնել են «Բիզնես Արմենիա»-ում, նախորդ 2 օրերի մշակութային-ճանաչողական օրակարգից հետո պատվիրակությունն այսօր գործնական քննարկումները սկսել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպմամբ։

Լիբանանյան պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Գյուղատնտեսության, Խաղողագործության եւ գինեգործության, Զբոսաշրջության, Վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամների ղեկավարների հետ։

5-օրյա գործարար առաքելության ընթացքում լիբանանցի ձեռներեցները կայցելեն նաեւ Շիրակի մարզ։

Ավելի վաղ՝ 2017թ. դեկտեմբերին եւ 2018թ. մարտին (վարչապետի գլխավորությամբ) տեղի էր ունեցել հայաստանյան գործարար առաքելությունների այցը Լիբանան։
Դիտում՝ 6001

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW