Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ՓՄՁ-ների ֆինանսավորմանը կուղղի $17 մլն վարկային միջոց

27.08.2018 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #ՓՄՁ
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) կնքել են $17 մլն-ի չափով վարկային պայմանագիր։

Բանկում նշել են, որ ներգրավված վարկային միջոցներն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ուղղելու է փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, այդ թվում՝ $3 մլն-ը՝ «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում ուղղվելու է կանանց կողմից ղեկավարվող կամ հիմնադրված ձեռնարկությունների ֆինանսավորմանը, իսկ $4 մլն-ը՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ ֆինանսական խմբի անդամ «ԱԳԲԱ Լիզինգ»-ի միջոցով տրամադրվելու է էներգաարդյունավետ նախագծերի իրականացմանը։

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը EBRD-ի հետ կնքած պայմանագրի շրջանակում ՓՄՁ-ների ֆինանսավորումը հիմնականում իրականացնելու է դրամով։
Դիտում՝ 5476

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW