ՊԵԿ նախագահ. Պետք է վերանայենք մեր վերաբերմունքը բիզնեսի հանդեպ

21.08.2018 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դավիթ Անանյան #ՊԵԿ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, ամփոփելով անցած 7 ամիսները, ասել է, որ պետական բյուջեի հարկային եկամուտների մասով համախառն մուտքերն արդեն կազմել են շուրջ 766 մլրդ դրամ՝ 2017թ. նույն ժամանակաշրջանի՝ 660 մլրդ դրամի փոխարեն։

Այս մասին Դավիթ Անանյանը նշել է համակարգի շուրջ 500 աշխատակիցների հետ հանդիպմանը՝ թիրախավորելով երեք հիմնական նկատառումներ։

«Եթե հաշվի առնենք, որ պետբյուջեի հարկային եկամուտների՝ 2018թ. ծրագրային ցուցանիշը 1 տրիլիոն 248,5 մլրդ դրամ է՝ 107,5 միլիարդով ավելի 2017թ. փաստացի ցուցանիշից, ապա բոլորիս ջանքերով այդ լրացուցիչ ցուցանիշը, ըստ էության, արդեն կատարվել է 7 ամսվա կտրվածքով։ Սա լավ աշխատանք է»,- ասել է ՊԵԿ ղեկավարը:


Անդրադառնալով պետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորմանը եւ հատկապես ամսական պլանի մեծության հիմքում դրված մեթոդաբանությանը՝ Դավիթ Անանյանն ընդգծել է, որ պլանների հիմքում դրված են մեր պետության մակրոտնտեսական ցուցանիշների հիման վրա կատարվող կանխատեսումներն ու հաշվարկները, որտեղ ամենակարեւորը համախառն ներքին արդյունքի ցուցանիշն է.

«2018թ. հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմում 20,6%, 2019-ին՝ 21%: Հարկերի հավաքագրման տեսանկյունից հետեւապես, ամենակարեւոր ցուցանիշը ՀՆԱ-ն է, այսինքն ՝մեր ամենակարեւոր առաքելությունը տնտեսական աճով պայմանավորված հարկային եկամուտներ ապահովելն է եւ ստվերի կրճատման հաշվին հարկային եկամուտների աճը»:


Դավիթ Անանյանը համակարգի աշխատակիցներին է ներկայացրել նաեւ բիզնեսի հանդեպ սկզբունքային մոտեցումները. ՊԵԿ-ը պետք է դառնա բիզնեսին աջակցող մարմին, ինչի արդյունքում կփոխվեն նաեւ կառույցի մասին հանրային ընկալումները.

«Եթե ուզում ենք բյուջետային եկամուտներն ապահովել, պետք է վերանայենք մեր վերաբերմունքը բիզնեսի հանդեպ: Հարկային ստուգումների ժամանակ ամեն գնով տուգանելու մոլուցքը պետք է արմատախիլ անել»:
Դիտում՝ 1804
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW