ՊԵԿ-ում քննարկել են առեւտրային խոշոր ցանցերի խնդիրները

29.05.2018 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դավիթ Անանյան #ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) մայիսի 28-ին առեւտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական քննարկում կոմիտեի ղեկավարության հետ:

Քննարկման ընթացքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է համատեղ քննարկել բիզնեսին մտահոգող խնդիրներն ու ոլորտային առաջարկները:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են հարկային գործող օրենսդրության շրջանակում ոլորտային խնդիրներին ու ռիսկերին, դիտարկել կարգավորման ուղիները:

Դավիթ Անանյանը տնտեսվարողներին հորդորել է բիզնես գործընթացն իրականացնել բացառապես օրենքի տառով, պահպանել ՀԴՄ շահագործման կանոնները:

Հանդիպմանը խոսվել է նաեւ տնտեսությունում գործարքների ամբողջական փաստաթղթավորման հարցի մասին: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի դիտարկմամբ՝ չնայած վերջին տարիներին ոլորտում արձանագրված առաջընթացին, այնուամենայնիվ, փաստաթղթավորման ոչ պատշաճ մակարդակը խնդիրներ է առաջացնում հարկերի ամբողջական գեներացման առումով:

«Տնտեսվարողների հավաստմամբ՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս անմիջական քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները:Հանդիպման ընթացքում հարկ վճարողները ներկայացրել են տեխնիկական լայնածավալ խնդիրները, իսկ ՊԵԿ-ը նրանց հորդորել է մինչեւ հունիսի 5-ը շտկել բոլոր թերությունները»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում:
Դիտում՝ 2192

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW