ՊԵԿ նոր նախագահը Դավիթ Անանյանն է
17.05.2018 | 11:43 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Անձնական արխիվից

Վարչապետը նշել է, որ փոխադարձ համաձայնությամբ որոշումն ընդունվել է, եւ կառավարությանն առաջարկել է ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակել Դավիթ Անանյանին: Կառավարությունը հավանություն է տվել որոշմանը:
Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2016թ. հոկտեմբերի 8-ից:
Դավիթ Անանյանը ծնվել է 1971թ. հոկտեմբերի 10-ին Երեւանում։
1993թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ֆինանսներ եւ վարկ մասնագիտությամբ: Տնտեսգիտության թեկնածու է:
1993-2000 թթ. աշխատել է ՀՀ հարկային պետական տեսչությունում (ՀՀ պետական եկամուտների նախարարություն)՝ որպես պետական հարկային տեսուչ, ավագ պետական հարկային տեսուչ, հարկերի հաշվառման բաժնի պետ:
2000-2006 թթ. «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ում եղել է հարկային խորհրդատու, հարկային մենեջերի օգնական, հարկային մենեջեր, ավագ մենեջեր, հարկային եւ իրավաբանական բաժնի ղեկավար:
2006-2016 թթ. «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ում եղել է հարկային ծառայությունների ղեկավար, գործընկեր, ընկերության կողմից մատուցվող հաշվապահական եւ հարկային հետեւյալ ծառայությունների մատուցման աշխատանքների ղեկավար եւ/կամ անմիջական մասնակից:
2016թ. հոկտեմբերից զբաղեցնում էր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը:
Ամուսնացած է, ունի երկու դուստր եւ որդի։
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: