Իջեւանում աշխատանքի տոնավաճառ կանցկացվի

17.08.2018 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իջեւան #տոնավաճառ
Օգոստոսի 18-ին Իջեւանի Քանդակների այգում տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ, որը կուղեկցվի գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառքով:

Տոնավաճառի մասնակից 50 գործատուները կներկայացնեն թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունները եւ սեփական արտադրության ապրանքատեսակները, այդ թվում՝ մսամթերք, կաթնամթերք, չրեր, պահածոներ, հյութեր եւ այլ խմիչքներ, ձեռագործ աշխատանքներ եւ այլն:


Նախաձեռնությունը նպատակ ունի անմիջական կապ հաստատել Տավուշի մարզի գործատուների եւ մասնագիտական կրթություն ունեցող գործազուրկների միջեւ, ինչպես նաեւ ՀՀ եւ օտարերկրյա սպառողներին ներկայացնել տեղական արտադրության գյուղմթերք եւ այլ արտադրանք:

Միջոցառումը կազմակերպվում է «Տավուշի մարզի ինտեգրված եւ հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ ՀՀ կառավարության կողմից:

Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից:
Դիտում՝ 3211

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW