Երեւանից դեպի Ալավերդի ու Նոյեմբերյան կանոնավոր փոխադրումներ կիրականացվեն

17.08.2018 | 12:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Փամբուխչյան #ուղեւորափոխադրում
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել տրանսպորտային միջոցների գնահատում։

Նախարարությունում նշել են, որ այսուհետ կանոնավոր ուղեւորափոխադրումներ կիրականացվեն Երեւան-Ալավերդի (ներառյալ Ջիլիզա համայնքը), Երեւան-Նոյեմբերյան ուղղություններով, ինչպես նաեւ տրանսպորտային կապ կհաստատվի Դիլիջան եւ Վանաձոր համայնքների միջեւ։

Բացի այդ, Երեւան-Մերձավան թիվ 205 երթուղին համալրվել է եւս մեկ տրանսպորտային միջոցով, իսկ Երեւան-Էջմիածին երթուղու երեք մեքենաներ փոխարինվել են նոր տրանսպորտային միջոցներով։
Դիտում՝ 3397

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW