Յունիբանկն առաջարկում է հիփոթեքային նոր վարկ՝ Երեւանի Պարույր Սեւակ 51/2 հասցեում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքում առանց կանխավճարի բնակարան ձեռքբերելու համար: Բանկում նշել են, որ «Դասական- ՋՍՖ» վարկը տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով եւ սկսած 9,95% տարեկան տոկոսադրույքից: Վարկը կարելի է ձեւակերպել դրամով կամ դոլարով: Բնակարանը կարելի է ձեռք բերել առանց կանխավճարի կամ մինչեւ 30% կանխավճարով՝ գրավադրելով լրացուցիչ գույք: Եթե կանխավճարը գերազանցում է 30%-ը, ապա լրացուցիչ գրավի կարիք չկա: «Դասական-ՋՍՖ» վարկը նախատեսված է կայուն եկամուտ ունեցող, սակայն կանխավճարի համար դեռեւս խնայողություններ չձեւավորած անձանց համար:«Վարկավորման նկատմամբ ճկուն մոտեցումը մեր գլխավոր առավելություններից մեկն է, որը հնարավորություն է տալիս հիփոթեքային վարկավորման շուկայում ապահովել կայուն դիրքեր: Սա հիանալի առաջարկ է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են բարելավել բնակելի տարածքը՝ տեղափոխվելով նորակառույց շենք: Ի դեպ, բնակարանը ձեռք է բերվում կառուցապատողից, ուստի պետությունը կվերադարձնի տոկոսագումարը հաճախորդի կողմից վճարված եկամտային հարկի գումարից: Վարկի արագ ձեւակերպումը եւս առավելություն է մեր հաճախորդների համար»,- նշել է Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: «Յունիբանկի հանդեպ հաճախորդների վստահության մասին փաստում են ցուցանիշները՝ բանկի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի քանակը գնալով աճում է: Այս կիսամյակ Յունիբանկը տրամադրել է 55%-ով ավելի շատ վարկային միջոցներ, քան 2017թ. նույն ժամանակահատվածում: 2018թ. հունիսի 30-ին Յունիբանկի հիփոթեքային վարկավորման պորտֆելը կազմել է ավելի քան 11,7 մլրդ դրամ»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 17833