Վարչապետը հանդիպել է գործատուների միության խորհրդի անդամներին

10.08.2018 | 09:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #գործատուների հանրապետական միության խորհրդ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի գործատուների հանրապետական միության խորհրդի անդամների հետ քննարկել է հարկային ոլորտի բարեփոխումները, պետական գնումների համակարգի, շինարարության, քաղաքացիական ավիացիայի ոլորտների զարգացման հեռանկարները:

Օգոստոսի 9-ին կայացած հանդիպմանը վարչապետը նշել է, որ կարեւորում է կառավարության եւ տարբեր ոլորտների շահերը ներկայացնող միությունների ու հասարակական կազմակերպությունների միջեւ երկխոսությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ բիզնես միջավայրի բարելավելու, օտարերկրյա ներդրումները խթանելու, աշխատաշուկան համապատասխան կադրերով համալրելու հարցերը:
Դիտում՝ 1875

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW