Դեպի Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները երկրորդ ամիսն է, ինչ փակ են։ Օգոստոսի 8-ին Ամուլսարի հարակից համայնքների մի խումբ բնակիչներ հերթական անգամ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ կառավարության անդամներին՝ նշելով, որ հայտնվել են սնանկացման վտանգի առջեւ։Լիդիան Արմենիա ընկերության կայուն զարգացման սոցիալական մենեջեր Նառա Ղազարյանը Մեդիամաքսի հետ զրույցում ներկայացրել է, թե ստեղծված իրավիճակը ինչպիսի ազդեցություն է ունենում համայնքներում սոցիալ-տնտեսական վիճակի վրա։Աշխատատեղերի կրճատումՄիջին հաշվով վերջին 1,5 տարում ունեցել ենք ավելի քան 1300 աշխատող, որոնց 38%-ը՝ ազդակիր համայնքներից են։ Լիդիանը Ջերմուկից ունեցել է 250 աշխատակից, 80-90 աշխատակից՝ Գնդեվազից, 30-40՝ Գորայքից եւ 20-25 ազդակիր ամենափոքր՝ Սարավան համայնքից։ Բացի այդ, մի քանի հարյուր մարդ աշխատում էր մեր կապալառու ընկերություններում: Մեծ ջանքեր ենք ներդրել, որ որքան հնարավոր է շատ տեղացիների աշխատանքով ապահովենք։ Ճանապարհների փակ լինելու պատճառով, 100 ավելի աշխատակիցների ստիպված ծանուցում ենք ուղարկել աշխատանքից ազատելու մասին։ Եթե ճանապարհները շարունակեն փակ մնալ, ստիպված կլինենք շարունակել այս գործընթացը։ Մի քանի հարյուր աշխատակցի ծանուցումներ են ուղարկել նաեւ մեր կապալառուները:Ցավով պետք է նշեմ, որ ծանուցումների արձագանքները մտահոգիչ են: Գորայքից արդեն մի ընտանիք հեռացել է: Սա կարող է շարունակական լինել, քանի որ այդ մարդիկ արդեն սովոր էին կայուն աշխատանքի, վարկեր էին վերցրել, իսկ հիմա կանգնել են մեծ խնդրի առաջ։ 28.09.2017 | 17:50 Գնդեվազում շարունակվում են «Լիդիան Արմենիա»-ի ծրագրերը Ջերմուկի տուրիզմը տուժում էԱմուլսարի մասին տարածվող ապատեղեկատվությունը բացասական ազդեցություն է ունենում հատկապես Ջերմուկում տուրիստական հոսքերի տեսանկյունից։ Իրավիճակը ոչ ճիշտ մեկնաբանելով, մարդկանց մոտ հակասական տրամադրություններ են ստեղծում, եւ նրանք գերադասում են այլ վայրում ծրագրել իրենց հանգիստը։ Մենք Ջերմուկում որպես սոցիալական զարգացման ծրագրերի մաս 2011-2018 թթ. ընթացքում մոտ $ 850 հազար դոլարի ներդրում ենք կատարել, որի մի մասն ուղղված է եղել հենց տուրիզմի զարգացմանը։ Արտադրողը ահազանգում էԱզդակիր համայնքների մի շարք փոքր բիզնեսների ներկայացուցիչներ ահազանգում են, որ ապրանքաշրջանառության ծավալները կտրուկ նվազել են։ Տուժում են նաեւ տեղի արտադրողները: Մասնավորապես, Գնդեվազի կարի արտադրամասը, որի արտադրանքի հիմնական սպառողը մենք էինք, այսօր մեծ խնդիրներ ունի։ Հյուրանոցային, տրանսպորտի ծառայությունները, սնունդը, վառելիքը, հիգիենայի պարագաները միշտ գնել ենք հարակից համայնքներից։ Ընդհանուր առմամբ, 2.5 մլն դոլարի գնումներ են կատարվել հարակից համայնքներից, որի 85 տոկոսը՝ Ջերմուկից։ Սրանք հսկայական գումարներ են, որ մտել են համայնք, եւ այսօր մի քանի տասնյակ մարդու պատճառով համայնքի հարյուրավոր ընտանիքներ զրկվել են այս հնարավորություններից:Չորս ծրագիր չի մեկնարկումՀամայնքներում մեր աջակցությամբ գործարկված ընթացիկ ծրագրերը շարունակվում են, սակայն նոր ծրագրեր չենք նախաձեռնում: Տուրիզմի զարգացմանը միտված երկու ծրագիր Ջերմուկից վերաուղղել ենք Գնդեվազ եւ Սարավան: Հաշվի առնելով ստեղծված լարված իրավիճակը՝ նպատակահարմար չենք գտնում այս պահին շարունակել այդ ծրագրերը Ջերմուկում։ 10.07.2018 | 16:43 «Լիդիան»-ը ներկայացրել է Ջերմուկում իրականացրած ծրագրերը Գնդեվազում երկու տարի առաջ մոտ 600 հազար ԱՄՆ դոլար ներդրեցինք ոռոգման ջրագիծը վերանորոգելու համար: Ոռոգման ջրագծի եւս մեկ հատված պետք է նորոգեինք այս տարի, ոռոգման ջուր հասցնելով եւս 25 տնտեսության, սակայն այս ծրագիրը նույնպես կասեցվել է: Սոցիալական զարգացմանն ուղղված եւս մի քանի ծրագրի մեկնարկը կասեցրել ենք՝ ստեղծված անորոշ իրավիճակով պայմանավորված։ Վերջին 8 տարվա ընթացքում Լիդիան Արմենիայի կողմից ավելի քան $ 3.5 մլն դոլար է ներդրվել ազդակիր չորս համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր ծրագրերում: Հայաստանում չեք գտնի մեկ այլ ընկերություն, որը նման ծավալների ներդրում ու աշխատանք կատարած լինի այս համայքներում։ Այսօր ստեղծված իրավիճակի պատճառով տուժում են ոչ միայն հազարավոր մարդիկ, այլեւ այս համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարը: Թագուհի Հովհաննիսյան Tweet Դիտում՝ 3830