«Լիդիան Արմենիա»-ն այսօր հաղորդագրություն է տարածել անցյալ շաբաթ Ջերմուկում վարչապետի ներկայությամբ մի քանի ակտիվիստների հնչեցրած պնդումների վերաբերյալ, որոնց համաձայն՝ «ընկերությունը երբեք Ջերմուկում հանրային քննարկում չի կազմակերպել, եւ Ջերմուկը ազդակիր համայնք չի ճանաչել»:«Նախ՝ ազդակիր համայնքների շրջանակը որոշվում է ըստ օրենքի՝ պայմանավորված ծրագրի զբաղեցրած տարածքով, եւ դա որոշում է ոչ թե ընկերությունը, այլ Բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնը: Ու, թեեւ օրենքը «Լիդիան»-ին որեւէ կերպ չէր պարտավորեցնում Ջերմուկում լսումներ անել, ընկերությունը, հետեւելով միջազգային չափանիշներին, Ջերմուկում անցկացրել է Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության վերաբերյալ երկու հանրային քննարկում՝ այդ մասին հայտարարելով ընկերության կայքում, մամուլում եւ առձեռն հրավեր հանձնելով մոտ 700 ջերմուկցիների: Բոլոր ցանկացողները հնարավորություն են ունեցել մասնակցելու: Ավելին՝ այն ջերմուկցի ակտիվիստերը, ովքեր չեն կարողացել մասնակցել Ջերմուկում քննարկումներին, հատուկ հրավիրվել են մասնակցելու երեւանյան քննարկմանը:«Լիդիան»-ն ունի բազմաթիվ գիտական հետազոտությունների վրա հիմնված եւ միջազգային աուդիտներով հաստատված վստահություն, որ Ջերմուկի վրա Ամուլսարի ծրագրից որեւէ բնապահպանական ազդեցություն չի լինի»,- ասված է հաղորդագրությունում: Ընկերությունը ներկայացրել է Ջերմուկում եւ շրջակա համայնքներում իրականացրած ծրագրերն ու դրանց տնտեսական օգուտները:Ջերմուկ եւ Կեչուտ համայնքներ «Լիդիան»-ի կողմից իրականացված սոցիալական զարգացման ծրագրեր՝ մինչ օրս, մոտ՝ 340 մլն դրամԵնթակառուցվածքներ - շինարարություն, վերանորոգում՝ 214 մլն դրամ -Մանկապարտեզների, դպրոցների հիմնանորոգում եւ բարեկարգում Ջերմուկում (2012-2015 թթ.)-Երաժշտական եւ արվեստի դպրոցների տարածքների ասֆալտապատում, Ջերմուկ, Կեչուտ, (2013 եւ 2016 թթ. )-Սպորտային եւ մանկական խաղահրապարակների կառուցում Ջերմուկում եւ Կեչուտում (2014թ.)-Ջերմուկի հրշեջ կայանի վերանորոգում, (2015թ.)-Ճանապարհային երթեւեկության նշանների եւ լույսերի տեղադրում Ջերմուկում, (2017թ.)-Ձյան մաքրման երկու սարքավորման տրամադրում Ջերմուկի քաղաքապետարանին, (2014թ.)-Կեչուտի խմելու ջրի ցանցի վերանորոգում, (2016թ.) Տուրիզմի աջակցության ծրագրեր՝ 62 մլն դրամ -Ջերմուկի շախմատային մրցաշարերի հովանավորություն (2011-2018թթ.)-Ջերմուկի դահուկային ենթակառուցվածքի եւ հետագա պոտենցիալի ուսումնասիրություն, (2013թ.)-Հյուրընկալության եւ տուրիզմին ուղղված դասընթացներ (2017-18 թթ.) Կրթական ծրագրեր՝ 29 մլն դրամ-Վիկի-մեդիա ամառային եւ Արմաթ ինժեներական լաբորատորիաներ ճամբարներ (2016- 2017 թթ.)-Մանկական երգչախումբ (2014-2018 թթ.)-Հմտությունների ուսուցման դասընթացներ, հետագա զարգացման եւ բիզնես մոդելի հիմնում, Ջերմուկ, Կեչուտ, (2015-2017 թթ.)-Աջակցություն Ջերմուկի սպորտ-դպրոցին, (2017թ.) Այլ ծրագրեր-Շտապ օգնության մեքենա՝ Ջերմուկի հիվանդանոցին, բժիշկների վերապատրաստում, (2011, 2013թթ.)-Հանրային առողջության իրազեկում եւ կրթական ծրագրերի իրականացում, (2017թ.)-Ճանապարհային անվտանգության իրազեկում եւ դպրոցական պարագաների տրամադրում, Ջերմուկ, Կեչուտ, (2016-17թթ.)-Աջակցություն փոքր բիզնեսի ծրագրերին-Ջերմուկի մի շարք բնակիչներին ֆինանսական աջակցության տրամադրում՝ բժշկական ծառայություններից օգտվելու համար, (2013-2018թթ.):«Այս ծրագրերն իրականացվել են Ջերմուկ եւ Կեչուտ համայնքների բնակիչների՝ համայնքապետարանների, հասարակական կազմակերպությունների, ուսումնական եւ բուժհաստատությունների, հյուրանոցների ու առողջարանների եւ անհատների հայտերի հիման վրա` նրանց հետ համատեղ քննարկումների, բազմաթիվ հանդիպումների արդյունքում: Ավելորդ է ասել, որ հնարավոր չէր տարիների ընթացքում իրականացնել նման լայնածավալ աշխատանքներ՝ առանց համայնքի լայն ներգրավվածության: 2008-2017 թթ. Ջերմուկ/Գնդեվազ համայնքներին հողի վարձակալության համար Լիդիանը փոխանցել է 852,828 դոլարին համարժեք դրամ, որից 319,000 դոլարը՝ միայն 2017թ. Ջերմուկին:Ս.թ. հունվարից մինչեւ մայիս, մոտ 250 ջերմուկցի է աշխատել Ամուլսարի ծրագրում` Լիդիանում եւ կապալառուների մոտ: 2016-2018թթ միայն աշխատավարձի տեսքով Լիդիանը Ջերմուկի բնակիչներին փոխանցել է 155 միլիոն դրամ: Սա չի ներառում կապալառու կազմակերպությունների կողմից վճարված աշխատավարձերի գումարը:Միայն Լիդիանի կապալառուների կողմից 2017թ. մարտ-մայիս ամիսներին ավելի քան 2.1 միլիոն դոլարին համարժեք գնում է կատարվել, մասնավորապես՝ վառելիք, սնունդ, կացարան/հյուրանոց, վարձով տներ, օֆիսներ, եւ տրանսպորտ»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1943