ԱՆ հասարակական խորհուրդը դեմ է «ծխախոտային որեւէ արտադրատեսակի հովանավորչությանը»

09.08.2018 | 09:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ֆիլիպ Մորիս»
Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել Հայաստանի նախորդ կառավարության եւ «Ֆիլիպ Մորիս» ընկերության համագործակցության առնչությամբ:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարար Արսեն Թորոսյանի նախագահությամբ կայացած նիստում Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ներկայացրել է «Ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագիծը` ընդգծելով նպատակները, խնդիրները, հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները:

«Կարեւորելով ծխախոտի ծխից զերծ «առողջ» միջավայրում ապրելու յուրաքանչյուրի իրավունքը` հասարակական խորհրդի անդամները մտահոգություն հայտնեցին նախորդ կառավարության եւ «Ֆիլիպ Մորիսի» համագործակցության առնչությամբ:


Միանալով նախարարության որդեգրած քաղաքականությանը` խորհուրդը հայտարարությամբ հանդես եկավ, որ դեմ է ծխախոտային որեւէ արտադրատեսակի հովանավորչությանը, պատրաստակամ է քայլեր ձեռնարկել առողջ հասարակություն ձեւավորելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 6927

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW