Օգոստոսի 5-ին ներհանրապետական որոշ գնացքներով երթեւեկությունն անվճար կլինի

01.08.2018 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ
Օգոստոսի 5-ին՝ Երկաթուղայինների օրվա կապակցությամբ, «Հարավկովկասյան երկաթուղու» ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով երթեւեկությունը կլինի անվճար՝ բացառությամբ №100/101 Երեւան-Գյումրի-Երեւան էքսպրես էլեկտրագնացքի:

«Հայաստանի երկաթուղայինները նույնիսկ իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով՝ ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը եւ հոգ տանելով ուղեւորների հարմարավետության մասին»,- ասված է ՀԿԵ-ի հաղորդագրությունում:

Այս տարի Հայաստանի երկաթուղայինները, մասնագիտական տոնից բացի, նշում են ՀԿԵ-ի 10-ամյակը:
Դիտում՝ 1783

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW