ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները

30.07.2018 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #հիփոթեք
ՎՏԲ-Հայաստան Բանկը որոշում է ընդունել զգալիորեն նվազեցնել դրամով հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքները՝ դրանով իսկ վերջիններս հասանելի դարձնելով հաճախորդների ավելի լայն զանգվածի համար:

«2018թ. օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձեւակերպել անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցման/վերանորոգման նպատակներով դրամով հիփոթեքային վարկ՝ 2%-ով իջեցված տոկոսադրույքով՝ սկսած 10,4%-ից: Գործում է նաեւ սկզբնական վճարի լավագույն պայմանը շուկայում՝ սկսած 3%-ից»,- ասված է հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձեւակերպել վարկ նաեւ «Բնակարան երիտասարդներին» հիփոթեքային վարկավորման ծրագրով, որի շրջանակում ՀՀ մարզերից հաճախորդների համար տոկոսադրույքը սկսվում է 3,5%-ից, իսկ Երեւան քաղաքից հաճախորդների համար՝ 5,5%-ից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հիփոթեքային վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացիներին եւ ռեզիդենտներին։ Վարկառուն վարկը ստանալու պահին պետք է լինի նվազագույնը 21 տարեկան, իսկ վարկի մարման պահին նրա տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ։ Վարկի տրամադրման մասին նախնական որոշումը կայացվում է 2 աշխատանքային օրում»,- նշել են բանկում:
Դիտում՝ 12728
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW