Ֆիննախում մեկնարկել են 2019թ. պետբյուջեի նախագծի քննարկումները

27.07.2018 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆինանսների նախարարություն #բյուջե
ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել են 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները:

Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, շեշտը դրվում է ծախսերի նպատակային ուղղվածության վրա՝ հանրությանը մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար:

«Բյուջեն պետք է ապահովի ծախսվող միջոցների դիմաց առավելագույն արդյունքի ստացումը՝ կանխելով պետության ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ բաշխումը»,- ասված է հաղորդագրությունում:


ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հայտնել է, որ 2019թ. ծրագրային բյուջետավորման ձեւաչափին անցումը ենթադրում է, որ, ծախսվող ֆինանսական միջոցներից զատ, առավել կարեւորվելու են դրանց դիմաց ստացվող արդյունքները:

Նա ընդգծել է, որ անկախ ֆինանսական միջոցների չափից՝ պետք է ապահովել բյուջետային ծրագրերի եւ հանրային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը, ինչպես նաեւ հանրային ռեսուրսների խնայողաբար օգտագործումը՝ մեղմելով տարատեսակ ռիսկերը:
Դիտում՝ 1297

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW