Սկսվել են 2019թ. պետբյուջեի նախագծի մշակման աշխատանքները

24.07.2018 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
Կառավարությունում սկսվել են Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի նախագծի մշակմանն ուղղված աշխատանքները:

Կառավարությունում նշել են, որ «ՀՀ 2019թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ իրենց առաջարկություններն են ներկայացնում նախարարություններն ու պետական մյուս գերատեսչությունները:

2019թ. պետական բյուջեի նախագիծը մշակվում է ծրագրային բյուջետավորման ձեւաչափով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է շեշտադրումները դրվեն ծրագրերի բովանդակության վրա եւ կարեւորել բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացումը:
Դիտում՝ 1513
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW