Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է տեղեկացնել փոքր ու միջին հարկ վճարողների գործունեությանն անհիմն միջամտությունների դեպքերի մասին:«Արդյունավետ եւ հասցեական հարկային վարչարարություն իրականացնելու նպատակադրմամբ պայմանավորված՝ ՊԵԿ հարկային վարչարարության թիրախ են հանդիսանում ներքին համակարգերի կիրառմամբ իրականացվող վերլուծության արդյունքներով ռիսկային գնահատված խոշոր հարկ վճարողները»,- ասված է հաղորդագրությունում: 13.07.2018 | 13:08 Դավիթ Անանյան. Հիմնական շեշտը դնելու ենք խոշոր հարկատուների վրա Միաժամանակ, ՊԵԿ-ը հնարավորինս ձեռնպահ է մնում ՓՄՁ-ների մոտ հսկողական միջոցառումներ իրականացնելուց կամ վարչարարական այլ գործիքներ կիրառելուց՝ փոխարենն անցկացնելով իրազեկման եւ տեղեկացման գործիքակազմի կիրառմամբ կանխարգելիչ բնույթի աշխատանքներ, որոնք, հիմնականում, առնչվում են կանխիկ գործարքների դիմաց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ տրամադրելու, աշխատողներին սահմանված կարգով գրանցելու եւ գործարքների կատարումը սահմանված կարգով փաստաթղթավորման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմանը:«Այնուամենայնիվ, եթե հարկ վճարողների մոտ առկա են այնպիսի փաստեր կամ տեղեկատվություն, որոնք հավաստում են այն մասին, որ ՊԵԿ-ի կամ վերջինիս առանձին աշխատակիցների գործողությունները միտված են փոքր ու միջին հարկ վճարողների գործունեությանն անհիմն միջամտելուն կամ առկա են նաեւ նախկինում նման դեպքերի վերաբերյալ փաստեր կամ տեղեկատվություն, ապա ՊԵԿ-ն առաջարկում է այդ մասին տեղեկացնել կոմիտեի կազմակերպման եւ հսկողության վարչությանը փոստային հասցեով՝ ք. Երեւան, Կոմիտասի 35, 0051, ՀՀ ՊԵԿ կազմակերպման եւ հսկողության վարչություն, կամ էլեկտրոնային հասցեով՝ khv_taxservice@mail.ru»,- տեղեկացրել են ՊԵԿ-ում: Tweet Դիտում՝ 1310