RAEX-Europe. Փաշինյանը մինչեւ արտահերթ ընտրություններ կապահովի տնտեսական կայունությունը
23.07.2018 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Այս մասին ասված է գործակալության՝ օրերս հրապարակած զեկույցում:
Աճի այս ցուցանիշը, ըստ RAEX-Europe-ի, պայմանավորված կլինի տարածաշրջանում պայմանների բարելավմամբ, որը կարտացոլվի արտահանման ծավալների աճով, տրանսֆերտների ավելացմամբ, ինչպես նաեւ հանքահումքային ապրանքների, մասնավորապես՝ պղնձի գների վերականգնմամբ, որը Հայաստանի արտահանման հիմնական ուղղություններից է:
Գործակալությունը նշում է, որ չնայած վերջին շրջանում նկատվող քաղաքական խառնաշփոթին՝ մակրոտնտեսական ցուցանիշներն ու ֆինանսական համակարգը շարունակել են դրսեւորել կայունություն: Այնուամենայնիվ, մտավախություն կա, որ իրավիճակը կարող է վնասել օտարերկրյա ներդրումներին:
«Չնայած կառավարության պարտքի մակարդակը շարունակում է մնալ բարձր, ակնկալում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում այն կկրճատվի՝ պայմանավորված նոր կառավարության որդեգրած ֆիսկալ քաղաքականությամբ, որը ենթադրում է բյուջետային կոնսոլիդացիա եւ նոր կանոններ»,- ասված է զեկույցում:
Կառավարության պարտքի կառուցվածքը գործակալությունը որակել է բարենպաստ. կարճաժամկետ պարտքի մասնաբաժինն ընդհանուրի մեջ 2,6% է, իսկ լողացող տոկոսադրույքով պարտքինը՝ 13,8%: Մյուս կողմից, պարտքի 81,8%-ն արտարժույթով է, ինչը փոխարժեքի ռիսկ է պարունակում երկրի համար, չնայած որ այդ ռիսկը մասնակիորեն մեղմվում է վարկերի արտոնյալ պայմանների շնորհիվ:
«Ակնկալում ենք, որ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի պահպանել տնտեսության կայունությունը մինչեւ 2019-ի սկզբին սպասվող արտահերթ ընտրությունները»,- նշել են RAEX-Europe-ում:
Գործակալությունն ընդգծել է, որ Հայաստանը, ընդհանուր առմամբ, վարում է պատշաճ դրամավարկային քաղաքականություն՝ արդյունավետ փոխանցման մեխանիզմներով, չնայած դոլարայնացման բարձր մակարդակը որոշակիորեն խոչընդոտում է որոշումների փոխանցումը ֆինանսական շուկաներ:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: