Մեդիամաքս գործակալության banks.am ինտերնետ-կայքը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի մայրաքաղաքում տեղակայված համակարգչից
30.08.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 30 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության www.banks.am ինտերնետ-կայքն անցած գիշեր հարձակման է ենթարկվել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղակայված համակարգչից:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հարձակման հետեւանքով շարքից դուրս է եկել Banks.am ֆինանսական պորտալի նորությունների բաժինը:
Կայքի անվտանգության համակարգը թույլ չի տվել ամբողջովին շարքից դուրս հանել կայքը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի մասնագետները պարզել են, որ հարձակումը www.banks.am-ի վրա կատարվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղակայված համակարգչից, որին պատկանում է 81.17.95.29 IP-հասցեն: Այս IP-հասցեն գրանցված է ադրբեջանական Bakinter ինտերնետ-պրովայդերի ցանցում:
Ներկայումս ՄԵԔ۔ѕĔѕԕͭի մասնագետներն աշխատում են www.banks.am պորտալի նորմալ աշխատանքի վերականգնման ուղղությամբ:
“Մոտ 20 օր առաջ www.banks.am-ի դեմ տեղի ունեցավ եւս մեկ նման հարձակում, եւ մենք հիմքեր ունենք պնդելու, որ Հայաստանի ամենահայտնի բանկային պորտալը դարձել է ադրբեջանցի հակերների նպատակամղված գործողությունների թիրախը: Այժմ մենք նախաձեռնում ենք լրացուցիչ քայլեր պորտալի անվտանգության համակարգի հզորացման համար: Հուսով եմ, որ մեր մշտական այցելուները ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին”,- ասել է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: